Ակնհայտ քաղաքական պատճառով ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը․ Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քիչ առաջ բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:
«Մեղմ ասած՝ անհասկանալի գործով, թե դուք ինչ իրավունք ունեիք ինչ-որ որոշում կայացնելու և այլն։ Ակնհայտորեն քաղաքական պատճառներով է։ Արդեն ընդունված է, որ Բագրատ սրբազանի հետ ով շփվում է կամ աշխատանքից են հեռացնում,կամ այլ ռեպրեսիաներ։ Եկան խուզարկություն արեցին, ձերբակալեցին տարան։ Երբ ես տուն գնացի, տարիքով՝ մոտ 80-ն անց տատիկ, պապիկ էին սպասում, որովհետև ներս չէին թողնում։ Ցեղասպանություն տեսած մարդիկ, որոնք կորցել են ամեն ինչ, էդ ինչ ֆինանսական հարց պետք ա լինի։ Հատուկ գնացել էի էդ քննիչների աչքերին նայելու, որ մտել են էդ պատվերի տակ ու գնալու եմ դատարան»,- ասաց իրավապաշտպանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։