Մայիսի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից. Լևոն Ազիզյան
«Մայիսի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից»,- այդ մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով՝ մինչև մայիսի 14-ը նախորդ տարիների համեմատ արձանագրվել էր բացասական տենդենց
«Նախորդ տարի մայիսի 14-ից Սևանա լճից արդեն սկսել էր ջրառն իրականացվել իսկ այս տարի դեռ որոշումը չի ընդունվել»,- հայտնեց Լևոն Ազինյանը և հավելել, որ 99.69 մլն մ³ ջուր է հոսում Արփա-Սևան թունելով, որը կրկնակի ավել է քան նախորդ տարի։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի մակարդակը մարտի 12-ի դրությամբ 9 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ
- Դեկտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 11 սմ-ով ցածր է անցած տարվա ցուցանիշից. Լևոն Ազիզյան