Կառավարությունը որոշել է լուծարել ԱՆԻՖ-ը
Այսօր կառավարությունը որոշել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ, ANIF – Armenian National Interests Fund) 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեին: Չզեկուցվող հարցն ընդգրկված է եղել կառավարության նիստի օրակարգում։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Առաջարկվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններով։
Ներկայումս ընթանում են Ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ»։
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ը կառավարությունը որոշմամբ ստեղծվել է 2019-ի ապրիլին: Ընկերության՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Նշենք, որ ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. տնօրենների խորհրդի նախագահը եղել է Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
- ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրգործ, չկան մեղադրյալներ
- ԱՆԻՖ-ում ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած չարաշահումներով քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ըստ ՊՎԾ-ի՝ ԱՆԻՖ-ը պետության գումարներն արդյունավետ չի օգտագործել. «Ազատություն»
- ԱՆԻՖ-ից չեն հերքում, որ «Ֆլայ Արնան»-ի տոմսերի վաճառքը դադարեցված է. Ո՞վ կործանեց ավիաընկերությունը
- «Փաստինֆո»-ն դատարանում հաղթել է ԱՆԻՖ-ին ու Ավինյանին
- Տիգրան Ավինյանն իր աշխատանքային ժամերի քանի՞ տոկոսն է ծառայեցնում ԱՆԻՖ-ի կառավարման համար. «Փաստինֆո»-ին պատասխանելու փոխարեն դատի են տվել
- ԱՆԻՖ. Հաշվետվություն առանց թվերի
- ԱՆԻՖ-ը ձերբազատվեց ԶՄՊԿ -ի բաժնետոմսերի կառավարումից. Ինչ դերակատարում են ունեցել «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամները. «Փաստինֆո»
- ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան