Մշակույթի գործիչները մայիսի 26-ին կլինեն Հանրապետության հրապարակում, որովհետև...
Մայիսի 26-ին ժամը 16։00-ին Հանրապետության Հրապարակում լինելու է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեծ հանրահավաքը։
«Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը։ Ամսի 27-ին կմեկնարկեն մեր կոնկրետ նախաձեռնությունները»,- օրեր առաջ հայտարարել էր շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Շարժմանը միացած մշակութային գործիչները մայիսի 26-ին լինելու են Հանրապետության հրապարակում, որովհետև...
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանց. «Ես մասնակցելու եմ մայիսի 26-ի հանրահավաքին, որովհետև չեմ ուզում իմ երկիրը դառնա թուրքական վիլայեթ»։
Պարարվեստի գործիչ Հրաչյա Բադալյան. «Մեր լեզուն հայերենն է, մեր դրոշը Եռագույնն է, մեր եկեղեցին Առաքելականն է, մեր հայրենիքը Հայաստանն է»։
Երգիչ Արամո. «Չեմ ուզում կորցնել մեր եկեղեցին, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հավատքը»։
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան. Մայիսի 26-ին կլինեմ Հանրապետության Հրապարակում, որովհետև հաշտ չեմ Հայրենիքիս և հայորդիներիս կորտի հետ, մշակույթիս և ինքնությանս ոտնահարման հետ։ Ուզում եմ հայրենիքս մեջքն ուղղի և ասի՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»։
Նրանց ուղերձները հրապարակված է «Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է մտավորականությունը լուռ. Հայրենադարձի զարմանքը
- Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
- Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
- Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
- Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
- Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
- Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
- Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն