Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին հայտնում է Ղևոնդյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը նաև լուսանկար է հրապարակել։
Ավելի վաղ Հ. Ղևոնդյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր.
«Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա Ղևոնդյանը գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է Յուքոմ փոստային ծառայության համարը, այսինքն Հ. Ղևոնդյանը իշխանության յուրացումը նախապատրաստել է Յուքոմի փոստային ծառայության հետ։ Սա է մեղադրանքի ողջ պերճանքը և թշվառությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետի և փաստաբանի արձագանքները՝ Սպիտակցի Հայկոյի որդու ձերբակալությանը
- Սպիտակցի Հայկոյի որդին մեղադրանքը չի ընդունել. Փաստաբան
- Ձերբակալել են Սպիտակցի Հայկոյի որդուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան