«Ինչ-որ կերպ մենք բոլորս պետք է ինքնե՞րս կռահենք»: Զախարովան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Փաշինյանի դժգոհությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 23-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկու երկրներ օգնել են Ադրբեջանին 2020 թվականին ռազմական գործողությունների ժամանակ։
«Ճիշտն ասած, ինձ հետաքրքիր է, թե որ երկրների մասին էր խոսում Հայաստանի վարչապետը։ Ինչ-որ կերպ մենք բոլորս պետք է ինքնե՞րս հասկանանք դա: Թե՞ հետո մեզ կասեն։ Ինձ թվում է, որ դրանք բարձրաձայնելը միանգամայն տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը և հավելել .«Բայց սա թողնենք պաշտոնական Երևանին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա արեց հնարավոր ամեն ինչ, և այդ մասին խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ռուսական հեռուստատեսությամբ այդ մասին խոսեց 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, ուղիղ մեջբերում նրա խոսքը՝ «Որպեսզի Հայաստանը իրեն լքված և մոռացված չզգա»։
«Ամեն ինչ արվեց, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այնպես, ինչպես այդ մասին ասաց ՌԴ նախագահը։ Բառացիորեն զինված հակամարտության առաջին օրերից՝ 2020 թվականի աշնանը, ռուսական կողմը գործադրեց ամենաակտիվ քաղաքական և դիվանագիտական ջանքերը՝ հրադադարի հասնելու համար»,-ասաց նա։
Զախարովան այդ ամենը մոռացողներին խորհուրդ տվեց այցելել ՌԴ Նախագահի և Արտաքին գործերի նախարարության կայքերը, որտեղ հրապարակվել է լրատվամիջոցների համար հայտարարությունների և հաղորդագրությունների ժամանակագրությունը, ինչպես նաև վերանայել պաշտոնական մեկնաբանությունները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Զախարովան նաև հիշեցրել է բազմաթիվ հեռախոսազրույցների մասին, որոնք տեղի են ունեցել ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի միջև։
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կազմակերպած բանակցություններից հետո (10 հոկտեմբերի, 2020թ.) հայտարարվեց նախնական զինադադար։
Հրադադարի մասին համաձայնագրի կնքման հնարավորությունն արդեն 2020 թվականի հոկտեմբերին էր, երբ Ռուսաստանի Ադրբեջանի նախագահին նախագահը համոզեց դադարեցնել պատերազմը, նա պատրաստ էր դա անել, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը պնդեց ռազմական գործողությունները շարունակելու մասին»,-ասաց Զախարովան՝ հավելելով. «Ինչի՞ հանգեցրեց սա. Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ։ Սա շատ լավ հիշում են բոլորը, և այս ամենը փաստագրված է։
Ռուսաստանի նախագահի անձնական ներգրավվածության շնորհիվ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ կողմերին բերել եռակողմ հայտարարության ստորագրմանը։ Այս համաձայնագիրը հայտարարում էր կրակի ամբողջական դադարեցման մասին։ Այս փաստաթղթերը և երեք երկրների ղեկավարների կողմից դրա մշակման ընթացքում ընդունված եռակողմ համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել 2021-2023 թվականներին, մնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կայուն գործընթացի միակ ճանապարհային քարտեզը»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու է արևմտամետների կողմից ուղղորդվողների մեջ սատանա մտնում. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի առաջարկի մասին
- Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
- ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան