Իսրայելում մարդիկ անապատ երկիրը ծաղկեցրել են, մեր ծաղկած երկիրը դարձնում ենք անապատ․ Բագրատ սրբազան
«Ես՝ որպես ՏՏ ոլորտում 32 տարի գործունեություն ծավալող մարդ, եկել եմ ապացուցելու, որ միայն թոշակը չի հետաքրքրում, օրենդրական արտոնությունները չեն հետաքրքրում։ Մենք՝ բոլորս, ականատես ենք եղել 2020թ․-ի հուլիսին՝ պատերազմից առաջ, ԲՏԱ նախարարը հայտարարեց, որ Հայաստանին պետք չեն արբանյակներ, որոնք կդիտարկեն,թե ինչ է կատարվում հողի վրա։ Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում արդեն ուներ 3-4 արբանյակ և թիրախային խոցում էր և՛ զինուժը, և՛ ռազմական տեխնիկան։ Մեր ԲՏԱ նախարարությունը միշտ ղեկավարել են ոչ մասնագետներ»,- Բագրատ սրբազանի հետ հանդիպման ընթացքում ասաց ՏՏ ոլորտից ֆինանսական և բանկային համակարգերի ծրագրավորող Արթուր Ղազարյանը։
Նրա նաև ընդգծեց, որ կրթության ոլորտը ՏՏ մասով ամբողջովին փլուզված է։
«Որևէ մասնագետ չի հրավիրվում դրսից, որը կդասավանդի այստեղ, նոր կադրեր չեն գնում ուսումնական հաստատություններ՝ դասավանդելու նոր սերնդին, ծանր վիճակ է կրթական ոլորտում»։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է ճիշտ հայեցակարգի մշակում՝ գիտության ոլորտում։
«Ժամանակին մենք մշակել ենք հայեցակարգ։ Ինձ համար կրթությունը՝ հանրային առողջության հիմքն է։ Կրթությունը՝ պայմանավորված դաստիարակությամբ և գիտելով։ Այդ հայեցակարգից ավելի տեսլականն է,թե ինչպես ենք պատկերացնում գիտության ու կրթության զարգացումը։ Մեր երկիրն այլընտրանք չունի, քան լինել գիտելիքահենք։ Առաջնային խնդիր է անվտանգային հարցերը՝ թե՛ կանխարգելիչ, թե՛ հետախուզական, թե՛ հակահետախուզական, թե՛ տարբեր տեսակի խնդիրներ կատարելու։ Իսրայելում եղել եք, անապատ երկիրը մարդիկ ծաղկեցրել են, մեր ծաղկած երկիրը դարձնում ենք անապատ։ Ինչն է պակաս, ինչ ունենք պակաս, մեկ բան՝ պետություն, որն ունի սահմանած նպատակ։ Սա ամենամեծ հայեցակարգն է»,- արձագանքեց Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Գիտությունն ու հավատքը միմյանց հետ հակասությունների մեջ չեն
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի մասնագետների հետ