Մենք միասին որոշում ունենք կայացնելու. Բագրատ Սրբազանի ուղերձը մայիսի 26-ի հանրահավաքի վերաբերյալ
«Մենք միասին ճանապարհ ենք անցել բարդ, բայց՝ դեպի հաղթանակ տանող։ Ամենատարբեր հարձակումներին և ստերին պատասխանել ենք համբերությամբ, վստահությամբ և ճշմարտությամբ»,-հասարակությանն ուղղված իր տեսաուղերձում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա կաչ արեց մայսի 26-ին. ժամը 16։00-ին գալ Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաքի։
«Հաշտության, արդարության, ճշմարտության, հոգևոր Հայաստանի և իրական ու հարատև խաղաղության մեր ասելիքն արդեն իսկ հաղթել է ձեր սրտերում։ Այս հաղթանակը պետք է ամրագրել և ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ։ Մենք միասին որոշում ունենք կայացնելու։ Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին։ Մենք ունենք հստակ պատասխաններ։ Մայիսի 26-ին ժամը 16;00-ին՝ Հանրապետության հարապարակում, կհանդիպենք»,-ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս շարժման շահառուն միայն ՀՀ-ն է․ Բագրատ սրբազան
- Իսրայելում մարդիկ անապատ երկիրը ծաղկեցրել են, մեր ծաղկած երկիրը դարձնում ենք անապատ․ Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազան. Գիտությունն ու հավատքը միմյանց հետ հակասությունների մեջ չեն
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի մասնագետների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան