Այս շարժման շահառուն միայն ՀՀ-ն է․ Բագրատ սրբազան
«Ժողովուրդը, երբ տեսնում է Ձեր կողքին մարդիկ, որոնց կենսագրականը ոչ այնքան լավ է, վստահություն չի արթնացնում, ես ուզում եմ պարզապես իրազեկել Ձեզ»- Սրբազանին ասաց ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից մեկը։
Սրբազանը ճշտող հարց ուղղեց․ «Օրինակ՝ ո՞ւմ»։
-Հին իշխանություններից։
-Ո՞վ։
-Դե էսպես անուններով չեմ կարող ասել։
-Եկեք ուրիշ բան ասեմ Ձեզ։ Կամ մարդկանց պետք է սպանեք, կամ իրավունք տաք մարդկանց վերափոխվելու։ Այս շարժման մեջ կան մարդիկ, որոնք իմ կողքին են հայտնվում, ես էլ՝ իրենց, որնք հասարակության տարբեր շերտերի համար անընդունելի են, ինչպես այս սեղանի շուրջ կան նստած մարդիկ, որոնք մյուս շերտերի համար ընդունելի չեն։ Մենք «մերժելու» տրամադրությամբ առաջ գնալու կյանք չունենք։ Այս հասարության մեջ արդար մարդ չկա, բոլորն իրենց բաժին մեղքն ու պատասխանատվությունն ունեն, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր։ Եթե ուզում ենք ունենալ արդարների հասարակություն, ուրեմն պետք է գնանք այս ճանապարհով։ Իմ կողքին մարդիկ են, ովքեր «են»։ Մարդիկ չեն, ովքեր «չեն»։ Շատ պարզ է։ Երբ ասում են՝ ժողովուրդը տեսնում են և այլն, պատճառաբանություններ են։ Ժողովրդի կյանքը արնահոսման մեջ է, եթե մարդն արնաքամ լինելուց մտածում է որ բինտով ձեռքը կապի, չգիտեմ ինչ ասել։ Ես ուզում եմ վստահեցնել՝ այս շարժման մեջ շահառուն միայն ՀՀ-ն է։ Իմ սխալներով ու մեղքերով ապրած կյանքն այսօր ես դրել եմ սեղանի վրա՝ փողոցում և հրապարակում, ոչ մեկի թելադրանքով։ Որևէ մեկը չի կարող ապրած 30 տարվա հոգևոր կյանքը, որ հասել եմ արքեպիսկոպոսի աստիճանի, որևէ պատճառով թելադրել , որ ես զոհասեղանի վրա դնեմ, չեմ չափազանցնում։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում մարդիկ անապատ երկիրը ծաղկեցրել են, մեր ծաղկած երկիրը դարձնում ենք անապատ․ Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազան. Գիտությունն ու հավատքը միմյանց հետ հակասությունների մեջ չեն
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան