Գառնիկ Դանիելյան. Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների
«Այս օրերին Կիրանցի մեր հայրենակիցները, քույրերն ու եղբայարները ենթարկվում են աննախադեպ ճնշումների»,-խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով, Կիրանցի բնակիչների մոտ ստեղծում են մի իրավիճակ, որ էլ ելք չկա, ամենաճիշտ լուծումն այն փոխհատուցումն է, որն առաջարկումէ կառավարությունը։
«Ստեղծում են այնպիսի վիճակ, որ ճիշտ կլինի այդ փոխհատուցումը վերցնել, այլապես... Դուք տեսաք, մի քանի օր առաջ հայտարարությաւն տարածվեց, որ կադաստրի վկայականները ճիշտ չեն տրվել, խնդիր չունեն։ Պատահական չէ նման տեղեկատվությունը։ Ասել են, եթե հանգիստ չվերցնեք ձեր փոխհատուցումները, որն առաջարկվում է, վաղը մյուս օրը դրանից էլ կզրկվեք։ Այսինքն, էլի ահաբեկչական մեթոդներով...Հիմա տարբեր տիպի ստորաբաժանումներ են մտել Կիրանց գյուղ՝ ոստիկանական ուժեր, հատուկ ծառայություններ, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, Երևանից եկած մարդիկ։ ամեն մի կիրանցեցու երևի 10-15 չինովնիկ է բաժին ընկնում, որոնք ամեն օր համոզում են, սպառնում են, ճնշումների են ենթարկում։ Պատահական չէ, որ պատգամավորներին, լրագրողներին թույլ չեն տալիս գյուղ մտնել, ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն տեռոր են իրականացնում»,-ասաց Դանիելյանը՝ նշելով, որ նաև սպառնում են մարդկանց պետական աշխատանքից ազատել։, քրեական գործեր կհարուցեն։
Նրա խոսքով, այդ տեռորի ընթացքում մարդիկ կլինեն, որ տեղի կտան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան