Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին