«Ժողովուրդ». Ընտանիքը հասարակությա՞ն, թե՞ կառավարությա՞ն բջիջն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ ՔՊ իշխանության գալը՝ ՀՀ Սահմանադրությունից մեզ հայտնի էր, որ ընտանիքը հասարակության բջիջն է։ Այս նորմը վերջին տարիներին հետ է մղվել` տեղը զիջելով՝ «ընտանիքը կառավարության բջիջն է» թեզին, քանզի ՔՊ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչների կանայք, քույրերը, եղբայրները և նման այլ անձինք, տեղավորվել են պետական ֆինանսավորմամբ կառույցների տարբեր հաստիքներում։
Բացառություն չէր մայիսի 22-ին արտաքին հետախուզության պետի տեղակալ նշանակված Արման Բոշյանը: Տեղեկացնենք, որ տևական ժամանակ գործազուրկ մնացած նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, իհարկե կառավարության աշխատակից է. նա փոխվարչապետի օգնականն է, տարեկան 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում: Իհարկե, Բոշյանների համար ևս, անվիճելի, «ապագա կա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան