«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները բռնություն են գործադրել Լեո Նիկոլյանի դեմ
Քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Ֆրանսիացի հայազգի լրագրող Լեո Նիկոլյանը, ում Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները ապօրինաբար արգելել են մուտքը Հայաստան, բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օդանավակայանից ինձ այս տեսանյութն ուղարկած բաժանորդների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական տարաձայնությունների ֆոնին։ Օդանավակայանի աշխատակիցները, փորձելով սիրաշահել վախկոտների և դավաճանների ռեժիմին, սկսել են վիրավորել Լեո Նիկոլյանին՝ փորձելով արթնացնել նրա էմոցիաները և կոնֆլիկտ հրահրել՝ հետագայում կալանավորման և Հայաստանից բռնի արտաքսման պատրվակ ստեղծելու համար։ Սակայն Նիկոլյանը չի ենթարկվել սադրանքներին և ամեն կերպ փորձել է խուսափել կոնֆլիկտից։ Այնուհետև «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկը սկսել է ուսով հարվածելլ հացադուլի պատճառով վատառողջ Նիկոլյանին։
Հայաստանի իրավապահ մարմինները և Մարդու իրավունքների գրասենյակը պարտավոր են անհապաղ արձագանքել բռնության միջադեպին»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
- «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
- Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան