Հասարակություն 16:22 23/05/2024 Հայաստան

«Խոր Վիրապ» պետական արգելավայրը՝ ջրային թռչունների բնակավայր

Ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը։ Այս տարվա կարգախոսն է «Միացիր ծրագրին»։ Հայաստանն աշխարհում իր կենսաբազմազանությունով ամենահարուստ կետերից մեկն է։

Կենսաբազմազանության պահպանության հիմնական խնդիրներն են բուսական և կենդանական աշխարհների տեսակային բազմազանության ամբողջականության ապահովումը։ Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը մեծապես նպաստում է նաև «Խոր Վիրապ» պետական արգելավայրը, որը մտնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մեջ։ Այն ստեղծվել է 2007 թվականին 50,28 հա. տարածքում։



«Խոր Վիրապ» պետական արգելավայրը ջրաճահճային տարածք է և ընդգրկված է «Միջազգային կարևորության խոնավ տարածքերի մասին, հատկապես՝ որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամասարի կոնվենցիայի միջազգային նշանակության ճահճային տարածքների ցանկում։ Այն կարևոր տարանցիկ տարածք է ավելի քան 100  տեսակի չվող ջրային թռչուների համար, որոնցից  30-ը բնադրող տեսակներ են։ Արգելավայրը բնադրավայր է նաև ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մի շարք տեսակների համար, օրինակ՝ սովորական ջրասամույրի, որը որպես վտանգված տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, BirdLinks Հայաստան ՀԿ նախագահ Կարեն Աղաբաբյանը հենց «Խոր Վիրապ» պետական արգելավայրում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ջրաճահճային տարածքի ստեղծման անհրաժեշտությունը.  «Գաղափարն ի հայտ եկավ  երեք պատճառով։

Այս տարածքը Ռամասարի կոնվենցիայով պահպանվող խոնավ տարածք է. սա պետք է լիներ ճահճուտ, բայց լրիվ դեգրադացված էր, ենթակա վերականգնման։

Երկրորդ պատճառը՝ Հայաստանը գտնվում է  երեք գլոբալ միգրացիայի ուղիների խաչմերուկի վրա, ինչը նշանակում է, և մեր մոնիտորինգը  ցույց է տվել, որ Հայաստանի տարածքով անցնում է տարեկան  առնվազն 1,5 միլիոն ջրային թռչուն, որոնք պետք է ինչ որ տեղ կանգնեն, հանգստանան, սնվեն ու շարունակեն ճանապարհը։ Այդ ընթացքում իրենք կանգնում են Արարատյան դաշտի տարբեր ջրաճահճային տարածքներում, որոնք մտած են հանրային որսահանդակների մեջ, նշանակում է՝ չունեն անվտանգ հանգստի տեղ և մեր նպատակն էր ստեղծել նման անվտանգ հանգստի տեղ։

Երրորդ՝ անընդհատ տեղի է  ունենում եղեգնուտի այրումներ, նաև այս տարածքերի վրա էր տարածվում, միակ ելքն էր՝ վերականգնել այս տարածքը որպես ջրաճահճային միջավայր»։ 

2019 թվականից BirdLinks Հայաստան ՀԿ նախաձեռնությամբ և Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ էլկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվել։ Ընդհանուր, 1.61 հա տարածքում բնահենք լուծումներով ստեղծվել է երեք ջրաճահճային տարածքներից բաղկացած տարածք, որոնք առանձնացված են կղզյակներով։

Կ. Աղաբաբյանն ասաց, որ այս տարիների ընթացքում դիտարկումները ցույց են տվել, որ ավելացվել է տարածքում բնադրող ու չվող թռչունների քանակը, համապատասխանաբար բնադրող թռչնատեսակների թիվը 38-ից դարձել է 55, իսկ կանգառող թռնչատեսակներինը՝ 31-ի 61։ Տարածքում կան մի քանի տեսակի բադ, կտցարներ, տառեղներ, եղեգնաթռչնակներ և այլն։

«Մեզ մոտ քիչ են կտցարները, ավելի հարթ հատվածներ են պետք, որը հաջորդ փուլերի դիզայնում կներառենք», - նշեց նա։

Ամբողջ աշխարհում ջրաճահճային տարածքները անտառերից հետո երկրորդն են կենսաբազմազանության քանակով։

«Թեև ջրաճահճային տարածքները ավանդաբար համարվում են  չարիք, առնվազն անպիտան հող, իսկ վատագույն դեպքում մոծակների բազմացման վայր, բայց ջրաճահճային տարածքներն ունեն մի քանի ֆունկցիաներ՝ կլանում են ավելի շատ և ավելի արագ ածխաթթու գազ, քան անտառները, ֆիլտրում են ջուրը։ Ոնց որ սպունգ աշխատի. ձնհալքի ժամանակ գետերի ջուրը շատանում է, ստորգետնյա հոսանքներով կլանում է  այդ ջուրը, չոր ժամանակ սկսում է  հետ տալ այդ ջուրը, մեղմել ամբողջ տեղական կլիման»,- ասաց նա։

Այս տարվա ապրիլին կրկին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել տարածքում, սակայն ջրաճահճային էկոհամակարգի լիարժեք վերակենդանացման համար անհրաժեշտ են համապատասխան միջամտություններ ավելի ընդարձակ տարածքում։

«Քանի որ տեխնոլոգիապես տիրապետում ենք մեթոդին, ինչպես անել դիզայն, վերականգնման աշխատանքներ, պատրաստվում ենք ընդլայնել տարածքը։ Մեր հիմնական խնդիրն է ֆինանսական միջոցների հայթայթումը, ինչի ուղղությամբ կատարում ենք ակտիվ աշխատանքներ»,- ասաց Կ.Աղաբաբյանը։

Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդն ասաց, որ այս տարածքում արդեն 5 տարի աշխատում են և մեծ բավականություն են ստանում իրենց աշխատանքի արդյունքներից։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի ներկայացմամբ, տարիների ընթացքում կենդանիներն այստեղ շատանում են, բազմապատկվում, կարելի է հանդիպել այնպիսի կենդանիներ, բույսեր, որոնք Կարմիր գրքում են գրացված։

«Կարելի է ասել՝ արգելավայրը քայլ առ քայլ վերականգնվում է ու համապատասխանում Ռամասարի կոնվենցիային որպես ջրաճահճային տարածք»,- ասաց փոխնախարարը։ 

Նա կարևորեց ջրաճահճային խոնավ տարածքը նաև տարածաշրջանում զբոսաշրջային ուղղություն դառնալու առումով։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}