Ինչո՞ւ է մտավորականությունը լուռ. Հայրենադարձի զարմանքը
«Ինչո՞ւ է այս օրերին մտավարոկանությունը լուռ։ Ինչո՞ւ է ազատ հրապարակն այդ առումով»,-Բագրատ Սրբազանի հետ հայրենադարձների հանդիպման ժամանակ զարմանք ու մտահոգություն հայտնեց մասնակիցներից մեկը։
Նա նկատեց, խնդիրը վերլուծության կարոտ է, բիրտ լինելու դեպքում՝ նաև քննադատության։
«Մտավորականությունը պետք է մասնակից լիներ, ես այդ մտավորականությունը չտեսա հրապարակում, երբ դրսում էի՝ հրապարակում, հիմա, երբ ներսում եմ»,-ասաց նա։
Իր խոսքում նա դժգոհություն հայտնեց, որ Սփյուռքը որևէ ձևով մասանկից չէ իշխանության ձևավորմանը.
«Սփյուռքը մեկ հատիկ, կես ձայն չունի ոչ կառավարության, ոչ էլ Ազգային ժողովի մեջ։ Սա անբնական բան է։ Նախկինում ասում էինք՝ եռամիասանություն, հիմա թերևս՝ զույգ միասնություն, բայց Սփյուռքն էլ բացակա է։ Այսպես հնարավոր չէ Սփյուռքին սիրաշահել, այն իսկապես պետք է մասնակից դառնա երկրի ճակատագրի տնօրինման։ Սփյուռքն ունի ներուժ, որը ճիշտ չի գործածվում»։
Հարակից հրապարակումներ`
- Շահէ Քէշիշեան. Որպեսզի շարժումը համաժողովրդականություն ունենա, պետք է հայտարարվեն որոշ ծրագրեր
- Բագրատ Սրբազան. Գործընթացը մենք չենք հնարել, այն տեղի է ունեցել որպես հետևանք մեր մեծ պարտության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան