ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 23-ին, ժամը 14:09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին, բախվել են «Mersedes-Benz» (վարորդ՝ Դ․ Օ․, ծնված 1976 թ), «Lada» (վարորդ` Ս. Մ., ծնված 1971 թ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները․ գազի արտահոսք չի հայտնաբերվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mersedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս. Օ.-ն (ծնված 2002 թ․), «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յ. Ս.-ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան