Մամիջանյան. Դե Սուքիասյանը թող իրենց շարքերում ման գա շահերի գործակալներին
«Մինչև այսօր իշխանությունն այդ ամենն անում էր առանց հայտարարելու»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարության մասին հարցին։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն ընդդիմադիրներին սպառնացել էր ունեզրկմամբ, բանտով և այլ պատիժներով։
Մամիջանյանը թվարկեց, մինչ այսօր էլ իշխանությունը հետապնդում է մարդկանց, ահաբեկում, ոստիկանության պաշտպանության և վերահսկողության ներքո գտնցող մարդուն մարմնական վնասվածքներ են պատճառում, խոսքը Սամվել Վարդանյանի մասին է։
«Հիմա հայտարարում են այդ մասին, դե բարի ժամանց։ Կարող են ինձանից սկսկել ունեզրկելը, սպանելը, բանտարկելը։ Մեզանից ոչ մեկը դրանից չի վախենում։ Եվս մեկ անգամ ասում եմ, կարող են ինձանից սկսել»,-ասաց Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է հայտարարության այն հատվածին, թե ընդդիմադիրներն այլ երկրների շահեր են սպասորկում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը մի քանի փաստեր թվարկեց, օրինակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիսց հայտարարել է, որ կողմ է ՔՊ-ի իշխանության մնալուն։
«Ալիևն անցած տարի նոյեմբերին մեր Ստեփանակերտում հայտարարել է, որ պատերազմից հետո մի քանի անգամ հնարավարություն կար, որ հայրենասերները, դե ինքը ռևանշիստ է անվանում, ու մենք դա ամեն գնով կասեցրել ենք։ Հիմա մի կողմում Խաչատուր Սուքիասյանի խոսքն է, մյուս կողմում փաստեր. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, դա հայտարարում են իրենք՝ թուրքերը և ադրբեջանցիները։ Դե Սուքիասյանը թող իրենց շարքերում ման գա շահերի գործակալներին»,-ասաց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Պարոն Սուքիասյանը մի քանի բան է մոռանում
- Հայաստանն ուզում է հզոր պետություն դառնալ, ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան. Խաչատուր Սուքիասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան