Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել ավագանիներ նաև Երևանից, այլ մարզերից
«Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի ավագանիների միջև։
«Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնության հաղորդմամբ, հանդիպման մասին հայտարարությունից հետո, սույն նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել ավագանիներ նաև Երևանից ու ՀՀ այլ մարզերից։
Մայիսի 24֊ին տեղի կունենա ևս մեկ ընդլայնված հանդիպում, այլ համայնքներից ժամանող ավագանիների մասնակցությամբ, որի արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները