ՌԴ-ից մեկնարկում է Մոսկվա-Երևան ավտոերթը՝ ի աջակցություն Սրբազան պայքարի
Մոսկվայի և մերձմոսկովյան շրքանի հայկական կազմեկերպությունների ներկայացուցիչներն Մոսկվայի հայկական առաքելական եկեղեցու բակից ուղերձով դիմել են ռուսաստաբնակ հայերին՝ կոչ անելով ավտոերթով գալ Երևան՝ աջակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և մասնակցելու հանրահավաքին:
«Այսօր կրկին հույս է առաջացել` հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը` համախմվելու Սրբազանի շուրջ սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին:
Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր ահյրենակիցներին, ովքեր սիրում են մեր հայրենիքը, ովքեր իրենց արժանապատիվ հայ են համարում` մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաև Մոսկվա-Երևան ավտոերթ, որպեսզի մեր միասնականությունն ու աջակցությունը հայտնենք այս սրբազան պայքարին»,-տեսաուղերջում ասաց Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսիսյանը:
Մոկվայի Պուշկինի շրջանի հայկական ազգային մշակութային ինքնավարության ներկայացուցիչ Արշակ Գրիգորյանն էլ կոչ արեց ավտոերթով կանգնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և Բագրատ Սրբազանի կողքին։
Հարակից հրապարակումներ`
- Մենք միասին որոշում ունենք կայացնելու. Բագրատ Սրբազանի ուղերձը մայիսի 26-ի հանրահավաքի վերաբերյալ
- Իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններին անդրադառնում են սպառնալիքների, ճնշումների օգտագործմամբ. Մայր Աթոռ
- Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան