Մենք չենք խրախուսում չէ՞ դասից փախնելը. Նիկոլ Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարին
«Նախագծով նախատեսվում է նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 5 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ՝ 31 մլն 448 հազար դրամի չափով, անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու և աշխատանքներն իրականացնելու համար»,-Կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով հատկացման նախագիծը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը էլ տեղեկացրեց, որ դպրոցների հիմնանորոգումների փաթեթ է պատրաստվում, որում ներառված են 80-ականներից հետո կառուցված դպրոցները:
«Այս ամռանն արդեն առնվազն 50 դպրոցների փաթեթ կունենանք, և դրանք նույնպես կբերենք Կառավարության հաստատմանը: Մեր պլանն է՝ այս երկրորդ խումբն առնվազն 150-ի հասցնել»,-ասաց նա:
Նիկոլ փաշինյանն էլ հավելեց. «Եթե կան աշակերտների բավարար թիվ չունեցող դպրոցներ, որտեղ կա 15-20 աշակերտ, մենք ասում ենք՝ մի հարմար տեղ դպրոց կառուցենք, և եղել են դեպքեր, որ մոտեցել են ինձ ու ասել՝ մեր գյուղի դպրոցը մի փակեք: Բայց մենք ձեր գյուղի դպրոցը չենք փակում, այլ ձեր գյուղի համար նոր դպրոց ենք կառուցում»:
Նշելով, որ մարզերում դպրոցից հեռավորությունը մաքսիմում 10 կմ է՝ Փաշինյանը հավելեց. «Երևանում մարդիկ 10-20 կմ հեռու են դպրոց գնում, քանի որ իրենց ընկալմամբ ավելի լավ կրթության հետևից են գնում: Իսկ ո՞վ է ասել, որ գյուղի երեխան ավելի լավ կրթության հետևից գնալու իրավունք չունի»:
Փաշինյանը իր խոսքում անտեսեց այն փաստը, որ Երևանում երեխաներըտ տրանսպորտով են գնում դպրոց, իսկ մարզերում գյուղից գյուղ հիմնականում ոտքով են գտում։
Ժաննա Անդրեասյանը օրինակ բերեց, որ առիթ է ունեցա խոսելու մի դպրոցի ներկայացուցչի հետ, որտեղ մինչև 10 երեխա է եղել: Դպրոցի աշխատակիցն ասել էր, որ այն առաջին հերթին ուզում եմ երեխաների համար, քանի որ նրանք զրկված են սոցիալականացման այն հնարավորություններից, որ մյուս դպրոցներում կա:
«Օրինակ, ասում էր՝ էդ երեխաները երբեք դասից չեն փախնում, որովհետև ուրիշ ոչինչ չկա անելու»,-ասաց Անդրեասյանը:
Փաշինյանը ծիծաղելով արձագանքեց. «Երեխեքը սկսելու են զանգվածաբար փախնել դասից, մենք չենք խրախուսում չէ՞ դասից փախնելը»:
Մեր կողմից արձանագրենք, որ Կիրանցի դպրոցը դառնում է անօգտագործելի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության իրականացրած «սահմանազատման» պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան