Սեյրան Օհանյան. Պարոն Սուքիասյանը մի քանի բան է մոռանում
«Սահմանագծման ու սահմանազատման գործընթացն իրականացվում է մեր հասարակությունից թաքցնելով»,-խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանի իշխանություններն առանց գրավոր փաստաթղթի, որը հիմք պետք է հանդիսանար ոստիկանական գործողությունների, թույլ չտվեցին խմբակցության պատգամավորներին այցելել Կիրանց։
«Այս գործողություններով նրանք հերթական անգամ ապալեգիտիմացնում են իրենց։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը ոչ լեգիտիմ է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախընտրական ծրագրում հայտարարել էին, որ Արցախի անվտանգության երաշխավորն են, մինչդեռ հենց իշխանության գալուց հետո կորցրեցինք Արցախն ամբողջությամբ, մարդիկ բռնագաղթեցին։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրինական է, որը պաշտպանելու է Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանի Հանրապետության շահերը, բոլորի աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնել։
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը, որով սպառնացել է ընդդիմադիրներին ունեզրկմամբ, բանտով և այլ պատիժներով, ապա Օհանյանն ասաց՝ իրենց կողմից կտրվի իրավական գնահատական ու կսկսեն համապատասխան գործընթաց։
«Այդ տիպի ելույթները որոշակի սպառնալիքներ են, նաև Քրեական օրենսգրքում նախատեսված տարրեր են պարունակում իրենց մեջ։ Բայց Պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք, և իրենք Քրեական օրենսգրքի համաձայն պետք է պատասխան տան այն գործողությունների, ապօրինությունների ու դավաճանությունների համար, որով մեր երկիրը հասցրել են այս վիճակին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը փորձել է փարատել ՔՊ-ում շրջող կասկածները` իր հավատարմությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին
- Երկրում իրավիճակ է փոխվել, Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ. Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան