ՔՊ-ականը՝ եկեղեցու հարկման մասին. Բոլոր ֆինանասկան միջոցները պետք է դուրս բերվեն ստվերից
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր հայտարարեց՝ վաղուց ենք քննարկում Հայ Առաքելական եկեղեցուն հարկելու հարցը։
«Մենք վաղուց քննարկում ենք առհասարակ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ստվերային միջոցները ստվերից դուրս բերելու հարցը»,-խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց նա։
Իշխանական պատգամավորն ասաց՝ բնականաբար եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ մեր հանրապետությունում։
«Բայց հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը, պետության մասին մեր քաղքացիների ընկալումները... ֆինանսական միջոցները, որոնք շրջանառվում են Հայաստանում, պետք է դուրս գան ստվերից»,-ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ եկեղեցին ունի տարբեր նշանակության տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետության համար, օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։
Այստեղ թերևս տեղին է փաստի դիտարկումը և սարկազմը, ինչը չի հրաժարվի անել panorama.am-ը՝ հանձնել արդբեջանին։
ՔՊ-ական պատգամավոր Արուսյալ Ջուլհակյանն էլ նշեց՝ կարևոր է, որ եկեղեցու շրջանառությունը տեսանելի լինի պետության համար, չլինի ստվերային շրջանառություն։
«Ինչպես լսել եմ վարչապետին, եկեղեցին պատրաստ չէ թափանցիկ դառնալ պետության ու հանրության համար, հետևաբար ևս մեկ անգամ կրկնենք, որ այս քննարկումները տարիներ է արդեն, որ ծավալվում են, նոր բան չեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Զարմանում եմ՝ ինչո՞ւ է այն մերժվել․ Նիկոլ Փաշինյանը՝ Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկի մասին
- Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները