«Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը
Հետքը գրում է․
Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) աշխատակիցներն ահազանգում են, որ այս տարվա մարտից հետո, երբ իրենց ծանուցվել է ընկերության գործունեության դադարեցման մասին, աշխատավարձ չեն ստացել, թեև խոստացել են օրենսդրության համաձայն առաջիկա 2 ամսվա համար աշխատավարձ և արձակման նպաստ վճարել։
Ընկերության աշխատակիցը, որն, ինչպես իր մյուս գործընկերները, նախընտրում է անանուն մնալ, «Հետք»-ին պատմել է, որ այս տարվա մարտի 19-ին ընկերության էլ. փոստից աշխատակիցները էլեկտրոնային նամակներ են ստացել այն մասին, որ ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, և նշված օրվանից լուծվում է ընկերության ու աշխատակիցների մինչև կնքված աշխատանքային պայմանագիրը։
«Ծանուցման մեջ հղում է արվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքին, որի համաձայն՝ մենք պետք է վճարվենք մինչև մայիսի 19-ի համար, ինչպես նաև՝ արձակման նպաստ ստանանք։ Սակայն, մենք վճարվել ենք միայն մարտի համար։ Դրանից հետո իմացել ենք, որ ընկերության 49%-ի սեփականատեր «Էյր Արաբիա» ընկերությունը հրաժարվել է կառավարումից, որից հետո աշխատավարձերի վճարման կազմակերպման խնդիր է առաջացել, քանի որ չկա տնօրեն, որը կստորագրի դրա ներքո»,- պատմում է աշխատակիցներից մեկը։
Ավելի մանրամասն՝ սկզբաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան