Երևանում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու հափշտակել գումարը
Մայիսի 23-ին, ժամը 03:30-ի սահմաններում Երևանում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են, ապա մտել ներս ու կատարել գողություն:
«Ստահակը կամ ստահակները կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը, ապա դիմել փախուստի:
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-ասվում է shamshyan.com-ում հրապարակված լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
- Դիրքապահ զինվորի սննդի համտես. Շունը նույնիսկ չմոտեցավ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան