«Հրապարակ». Բոլոր միջոցներով փորձելու են նվազեցնել կիրակի օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կիրակի՝ մայիսի 26-ին, հանրահավաք է նշանակված, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ներկայացնելու է հետագա գործողությունների ծրագիրը, հայտարարելու է ակտիվ գործողությունների շրջափուլ սկսելու մասին։ Հանրահավաքին ընդառաջ իշխանությունն անհանգստացած է հնարավոր զարգացումներից, հասկանում են, որ կարող է ամեն ինչ ընթանալ իրենց համար անկանխատեսելի, անվերահսկելի սցենարով, ուստի փորձում են բոլոր մեթոդներով վարկաբեկել շարժումը:
Օրեր շարունակ սրբազանի և շարժման դեմ ՔՊ շարքայիններն ու ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին լուտանքներ շաղ տալիս, իսկ երեկ նրանց միացավ Նիկոլ Փաշինյանը` ամբողջ «երեկոն» նվիրելով «սրբազան շարժմանը»։ Մենք տեղեկացանք, որ բոլոր միջոցներով փորձելու են նվազեցնել կիրակի օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը: Հատկապես աշխատում են արցախցիների վրա, նրանց սպառնում են` «եթե մասնակցեք, լավ չի լինի ձեզ համար»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան