«Նոր գույն հայկական Էստրադայում»՝ Էռնեստ Օգաննեսյան
Ռուսաստանաբնակ Էռնեստ Օգաննեսյանը, որի շռնդալից մուտքը հայկական շոու բիզնես ոչ վաղ անցյալում էր, հայկական աստղաբույլում արդեն ունի իր ուրույն տեղը, իսկ բազմահազարանոց հանդիսատեսի սրտերը նվաճելու բաղադրատոմսը, իր համոզմամբ, «սիրել այն ամենն, ինչ անում ես, և անել այն ամենն, ինչ սիրում ես»։
Գրեթե բոլոր հաջողված և լայն տարածում ստացած երգերը նվիրված են ՍԻՐՈՒՆ․ ինքը՝ երգիչը, անկեղծանում է, որ երջանիկ է լինել «սիրո դեսպանը» և իր կատարումներով փորձել հուզել կամ, ինչու չէ, ոգեշնչել մարդկանց։
Վերջին շրջանում նրա «Միլիոն Վարդեր» կատարումն ընդամենը հաշված օրերի ընթացքում հավաքեց միլիոնավոր դիտումներ։
Յուրաքանչյուր կատարման հետ ակնհայտ է երգչի ոճային վերափոխումը, որով փորձում է ոչ միայն քայլել նորաձևության տենդենցներին համընթաց, այլև ներկայանալ նորովի և լինել հետաքրքիր իր երկրպագուներին։
Սիրված երգիչը Ռուսաստանում ունենալով երկրպագուների մեծ բանակ, հայկական պոպ արվեստ մուտք գործելուց հետո հիմնականում երգում է հայերենով․ պնդում է՝ միևնույն է, սիրո լեզուն նույնն է բոլոր ազգերի համար։
Ավելին, երգիչը հաճախ է իր երկրպագուների դատին ներկայացնում ռիլլեր, որտեղ միքսում է տարբեր ազգությունների արվեստի տարրերը իր կատարումներում։
2 օրում 2 մենահամերգ․ Էռնեստ Օգաննեսյանը այն բացառիկ երգիչներից է, որ չնայած երկարատև շրջագայություններին արտերկում, դեռևս նախորդ տարի հունիսին հասցրել է 2 մենահամերգ ունենալ Արենի հոլում՝ լեփ լեցուն դահլիճներով։
Նրան հաճախ կարելի է տեսնել բազմամարդ միջոցառումներին կամ համերգներին։ Երգիչը հատկապես կարևորել է իր մասնակցությունը «Լավագույն երգ 2023»- ին՝ ընդգծելով Հայաստանում կազմակերպվող որակյալ համերգներին մասնակցելու մշտական պատրաստակամությունը։
Հեղինակ՝ Տ.Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան