«Ժողովուրդ». Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամները հանդիպել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գյումրու ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան դաշինք» խմբակցությունները հրաժարվել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելուց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամները երեկ Շիրակի առաջնորդարանում հանդիպել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
Մեր տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Միքայել Սրբազանի նախաձեռնությամբ, որին մասնակցել են Գյումրու ավագանու ՀՀԿ և «Զարթոնք» խմբակցությունները:
«Ապրելու երկիր» խմբակցության ավագանու երկու անդամները միայն չեն մասնակցել դրան, քանի որ քաղաքում չեն եղել. իսկ ՔՊ-ն և «Բալասանյան դաշինքը» հրաժարվել են: ՔՊ-ի դեպքում եթե սա նորմալ է, ապա իբրև ընդդիմադիր հանդիսացող «Բալասանյան» դաշինքի դեպքում այս երևույթն անհասկանալի է. ինչո՞ւ է վախեցել:
Տեղեկացանք նաև, որ ավագանու ընդդիմադիր անդամները Միքայել Սրբազանի հետ քննարկել են երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա ավագանու անդամները հայտնել են, որ սատարում են շարժմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։