Նիկոլի քննչականը Ասկերանի քաղաքապետին մեղադրում է Արցախին գույքային վնաս պատճառելու մեջ. Իրավաբան
Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը նեղադրվում է Արցախի Հանրապետությանը գույքային վնաս պատճառելու մեջ։ Այս մասին գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Նիկոլի քննչականը Ասկերանի քաղաքապետին մեղադրում ա Արցախի Հանրապետությանը գույքային վնաս պատճառելու մեջ: Խոսքը Ասկերանի համայնքապետարանի կաշվեկշռում գրանցված 5 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ մեքենայի մասին ա, որով Ասկերանի քաղաքապետը հանձնվող Արցախից դուրս ա բերել ու Հայաստան հասցրել իր ու ևս 3 ընտանիք:
Ողորմելիներ՝ Ասկերանի համայնքապետարանի հաշվեկշռում գրանցաված մնացած գույքը Ադրբեջաննա տիրապետում: Քանի՞ քրեական գործ կա էդ մասով»,- գրել է իրավաբանը։
Հիշեցնենք, որ նախօրեին բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
- Ակնհայտ քաղաքական պատճառով ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը․ Իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան