Վրաստանն արձագանքել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշմանը
Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն աննախադեպ ու զավեշտական է անվանել օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով վրացի պատգամավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը։
«Աննախադեպ և միաժամանակ զավեշտական է օրենքի ընդունման պատճառով ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում գրել է նա։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Այն ներառում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցում, որոնց եկամուտը, մասնավորապես, ավելի քան 20 %-ը, ստացվում է արտերկրից: Բացի այդ, պետական ռեգիստրում պետք է գրանցվեն բոլոր «օտար ուժերի շահերը» քարոզող կազմակերպությունները։ Այս դեպքում անհրաժեշտ կլինի ներկայացնել ստացված եկամուտը և լրացնել հայտարարագիր, հակառակ դեպքում կսպառնա 25 հազար լարի տուգանք։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
- ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
- Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին