Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին հայտնում են նրա պաշտպանները․
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի` մեր պաշտպանյալի` Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառելով որպես խափանման միջոց միայն տնային կալանքը։
Պաշտպաններ`
Վահե Եփրիկյան,
Արամ Վարդևանյան»,- հայտնում են պաշտպանները։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է, որ այս քաղաքական հետապնդման նվազագույն խնդիրն այս իշխանությունները լուծեցին այն առումով, որ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին Հայկ Շամիրյանը չի մասնակցելու։
«Այս խայտառակ հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Շամիրյանն ակտիվորեն մասնակցում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման միջոցառումներին, այդ թվում նաև Արցախի իշխանությունների և Բագրատ Սրբազանի հանդիպմանը»,- նշում է Ռ.Մելիքյանը։