Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է ձորակը, կան տուժածներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.
«Մայիսի 24-ին, ժամը 18:26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան գլորվել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակոը. կան տուժածներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին, ուղևորներ՝ Գ. Ա.-ին (ծնված 1987 թ.) և Ա. Հ.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները վարորդի և Գ. Ա.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները