Հանդիպել եմ Վեհափառի, սրբազանների հետ, խոսակցություններ են եղել Շարժման մասին. Բագրատ Սրբազան
«Այո, սպասելիքները շատ մեծ են, և մենք մտնում ենք որոշակիացման փուլ։ Կխոսենք օրակարգի մասին, թե ինչ օրակարգով ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին, մարդիկ կլինեն բեմի վրա, կտեսնեք տարբեր ոլորտներից»,-24news-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով մայիսի 26-ին սպասվող հանրահավաքի մասին։
Անդրադառնալով անցած օրերին տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներին՝ Սրբազանն ասաց. «Ահռելի ներուժ կա։ Ուրախ եմ, որ այդքան դրական արձագանքներ են իրենց կողմից եկել, պատրաստակամություններ, գաղափարներ, հայեցակարգեր, ծրագրեր։ Պարզ է՝ բոլորը չէ, որ կյանքի կոչվելու իրավունք ունեն, բայց ահռելի թվով էլ կան, որոնք նպաստելու են մեր կյանքի զարգացմանը»։
Ինչ վերաբերում է հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը հանրահավաքի ժամանակ, Սրբազանը պատասխանեց․ «Չեմ բացառում, բայց դա արդեն երևի թե հրապարակում ամեն ինչ պարզ կլինի։ Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։
Հարցին՝ հանդիպե՞լ է նախօրեին Վեհափառ Հայրապետի հետ, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Ես միայն Վեհափառի հետ չեմ հանդիպել, սրբազաններն են եղել, խոսակցություններ են եղել ամբողջ շարժման տրամաբանության, անելիքների մասին, թե օրակարգն ինչ է»։
Պատասխանելով հարցին՝ կհաջողվի՞ ի վերջո հեռացել այս իշխանությանը, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Միանշանակ, հաջողվելու խնդիր չկա, անհրաժեշտություն կա»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք միասին որոշում ունենք կայացնելու. Բագրատ Սրբազանի ուղերձը մայիսի 26-ի հանրահավաքի վերաբերյալ
- Իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններին անդրադառնում են սպառնալիքների, ճնշումների օգտագործմամբ. Մայր Աթոռ
- Այս շարժման շահառուն միայն ՀՀ-ն է․ Բագրատ սրբազան
- Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
- Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին