Գագիկ Սուրենյան. Ակտիվ ցիկլոնին կհաջորդեն ներզանգվածային երևույթներ
«Առաջիկա երեք օրերին, ինչպես հայտարարել ենք, Հայաստանն ու ողջ Կովկասը գտնվելու են Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած բավականին ակտիվ ցիկլոնի գոտում, որի գործունեության պիկը կլինի հիմնականում երեկոյան ժամերին»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, ցիկլոնի հետևանքով գրեթե ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
«Տեղումներով ու ամպամածության ծածկով պայմանավորված նաև որոշակի ցուրտ օդի ներհոսք ունենք այսօր հյուսիս-արևելքից, ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին կնվազի 5-7 աստիճանով։ Այնուհետև ցիկլոնը մայիսի 27-ից սկսած դուրս է գալիս մեր հանրապետության տարածքից, բայց հետո ակտիվանում են ներզանգվածակին երևույթները։ Դա նշանակում է, որ օրվա առաջին կեսին գերակշռելու է առանց տեղումների եղանակը, կեսօրից հետո՝ դեպի երեկո կզարգանան ամպրոպային ամպեր, ինչի արդյունքում կրկին մայիսի 27-29 երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ, մեծ է մնում կարկուտի ռիսկը»,-ասաց նա։
Սուրենյանի խոսքով, ամռան գալուստի մասին վաղ է ազդարարելը, դեռ չկան տաք օդային ներհոսք, ջերմաստիճանի բարձրացում։
«Ամառը դեռ չի էլ սկսել, մենք դեռ մայիսի մեջ ենք, մայիսը համարվում է մեր երկրի ամենախոնավ ամիսը։ Իհարկե, այս տարի չափից շատ էին տեղումները, առանձին հատվածներում տեղումները կազմել են նորմայի կրկնակին, չի բացառվում, որ մինչև ամսվա վերջ դառնա եռակի»,-նշեց կենտրոնի փոխտնօրենը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան, Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ
- Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան