Երևանում «BMW»-ն բախվել է կայանված 5 մեքենայի
Մայիսի 24-ին, ժամը 02։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանված «Ford», «Nissan», «Ford», «Opel», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև բախվել է Նաիրի Զարյան փողոցի տներից մեկի երկաթե դարպասին՝ մասամբ վնասելով այն։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW», «Ford» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները