Խաչատուրյանը Փաշինյանի միջնորդությամբ գեներալի կոչումներ և դասային աստիճաններ է շնորհել
Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, հրամաններ է ստորագրել, որոնցով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներ, արդարադատության առաջին դասի խորհրդականներ Արտակ Մկրտիչի Պողոսյանին և խորհրդական Էդիկ Արմենակի Հակոբյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։
Նույն դասային աստիճաններն է շնորհել նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ, արդարադատության առաջին դասի խորհրդականներ Վիգեն Մանուկի Մեսրոպյանին և Արման Վրույրի Ասլանյանին:
Գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել․
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին,
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին,
Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին,
Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին,
3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները