Սամվել Հայրապետյանը մասնակցում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
Արևմուտքը փորձում է պառակտել ԱՊՀ երկրները՝ միաժամանակ հատուկ շեշտը դնելով երիտասարդների վրա՝ զարգացնելով նրանցից խոստումնալից առաջնորդներ՝ ուղղակիորեն Համագործակցության երկրներում գործընթացների վրա ազդելու համար։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկվող համակարգի միջոցով Արևմուտքն աշխատում է պառակտել Համագործակցությունը՝ տարածելով այլատյաց օրակարգ, կեղծ արժեքներ սերմանելով, կեղծելով ընդհանուր պատմությունը»,-հայտարարել է Բորտնիկովը Բիշքեկում ընթացող ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Միևնույն ժամանակ, բոլոր կարևոր հասարակական և պետական հաստատություններում արևմտյան շահերի քարոզիչներն առաջ են մղվում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործընթացների վրա ուղղակիորեն ազդելու գործողություններ, իհարկե, առանձնահատուկ շեշտադրում է արվում երիտասարդներից խոստումնալից առաջնորդներ դաստիարակելու վրա»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ալա-Արչա պետական նստավայրում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան