Սուրեն Պետրոսյանի՝ Ոսկեպարից, Կիրանցից դեպի Երևան մեկնարկած պայքարի ճանապարհը
Մարտի 25-ից Սուրեն Պետրոսյանը Ոսկեպար էր տեղափոխվել և շուրջ մեկ ամսից ավելի ապրում էր Ոսկեպարում։
Սուրեն Պետրոսյանը, տեղափոխվելով Ոսկեպար, կոչ էր անում և նշում, որ հաշվի առնելով առկա համազգային խորքային ճգնաժամը, այլևս հրամայական է, որ ազգի յուրաքանչյուր շերտի ներկայացուցիչ (մշակութայինից մինչև ռազմական գործիչ՝ ներառյալ Սփյուռքը) ոչ միայն խոսքով, այլ նաև վարքով արտահայտի իր դիրքորոշումը ստեղծված բարդագույն իրավիճակում՝ կանգնելով ոսկեպարցու կողքին, միևնույն ժամանակ տեղային պայքարը դարձնելով համազգային։
Իշխանության կողմից Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների միակողմանի հանձնման և հակապետական քաղաքականության դեմ ընդվզման սկիզբը փաստացի դրվեց Ոսկեպարում, որը ոչ միայն ընդվզման, այլև Հայկական պետականության համար պայքարի կիզակետն էր դարձել։
Տեսանյությում ներկայացվում է Սուրեն Պետրոսյանի կողմից մարտի 25-ին Ոսկեպարից սկսված պայքարի ուղին, որը տեղափոխվեց Կիրանց, ապա մարտի 4-ից շարժվեց Երևան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները