Վահրամ Սահակյան. Եթե այսպես շարունակվի, որոշ ժամանակ անց Հայաստան չի լինի
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը մայիսի 26-ին ժամը 16։00-ին լինելու է Հանրապետության հրապարակում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։
«Քանի որ ես հայ եմ ու բոլոր հայերը մայիսի 26-ին լինելու են հրապարակում, ուրեմն ես նույնպես պետք է լինեմ հրապարակում, որովհետև եթե այսպես շարունակվի, որոշ ժամանակ անց Հայաստան չի լինի»,- ասում է Սահակյանը։
Արդեն հայտնել ենք, որ մշակութային գործիչները միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու կոչ են անում բոլորին մայիսի 26-ին լինել Հանրապետության հրապարակում։
Ջազ երաժիշտ, դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց. «Ճշմարտության հաղթանակի և ստի ավարտի համար ես կլինեմ Հանրապետության հրապարակում մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին»։
Բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան. «Մեր ժողովրդի համար արժանապատվությունը՝ անխուսափելի է, օդ ու ջրի պես անհրաժեշտ»։
Կինոռեժիսոր, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյան. «Ես պարտավոր եմ իմ սերունդներին ժառանգել ավելի լավ Հայրենիք, քան ինքս եմ ստացել»։
«Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը։ Ամսի 27-ին կմեկնարկեն մեր կոնկրետ նախաձեռնությունները»,- օրեր առաջ հայտարարել էր շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արվեստի, մշակույթի գործիչները կոչ են անում միանալ մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքին
- Մշակույթի գործիչները մայիսի 26-ին կլինեն Հանրապետության հրապարակում, որովհետև...
- Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
- Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
- Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
- Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
- Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
- Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
- Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
- ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ