Թուրքիա-Ադրբեջան զույգն այսօր Հայաստանի դե-ֆակտո իշխանության օգնությամբ մխրճվել է Հայաստանի խորքը. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր միկրոբլոգում գրում է.
«Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել:
Թուրքիա-Ադրբեջան զույգն այսօր Հայաստանի դե-ֆակտո իշխանության օգնությամբ մխրճվել է Հայաստանի խորքը ու շարունակելու է դա անել առաջիկա ամիսներին:
Միակ կարևոր հարցը և իրական օրակարգը այդ իշխանության հեռացումն է:
Դա թույլ չտալու համար վերջիններս ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան:
Պետք է լիարժեք արհամարհել այդ ամենը:
Միակ կարևոր տեղեկությունը սա է` կիրակի` մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում:
Վե´րջ»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հայտարարությունների շնորհիվ թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է. Վարուժան Գեղամյան
- Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան