Փաստաբան. Ձերբակալվել է Տաթև Մուրադյանը
«Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ ուղարկածս հանցագործության մասին հաղորդման պատասխան գրությունը քննչական կոմիտեից, որից պարզ դարձավ, որ քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնելուց` Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ»,-տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա փոխանցմամբ, ,իաժամանակ քիչ առաջ տեղեկացել է, որ Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը, ով ունի ընդդիմադիր հայացքներ։
«Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»,-նշում է նա։