Քաղաքական 15:56 24/05/2024 Հայաստան

Հստակ ուղերձ է, բողոքի նոտա. Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգը՝ ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու մասին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեպան Սերգեյ Կոպերկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դեսպանին Մոսկվա կանչելու պատճառը կարող է լինելու ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Փաշինյանն անուններ չտվեց, սակայն հասկանալի էր, որ ՀԱՊԿ այդ երկու երկրներից մեկը Բելառուսն էր, մյուսը՝ Ռուսաստանը։ Երբ արդեն չափն անցնում է, բնականաբար ասածի համար պետք է պատասխան տա»,-նշեց Բադալյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ խորհրադարանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մասնավորապես հայտարարել է. «2020 թվականիի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, թե կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել․ իրենք իրենց մեջ վաղուց Լեռնային Ղարաբաղի հարցը փակել են, այդ պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության չակնկալիքների մասին, այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության չգոյությունը»։

Հարցին, թե ի՞նչ հնարավոր զարգացումների կարելի է ականատես լինել դեսպանի՝ Մոսկվա կանչելուց հետո, Բադալյանը պատասխանեց, Փաշինյանը շատ հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը Ռուսաստանի անունը չի տվել, եթե դեսպանը հետ է կանչվել, ուրեմն ինչ-որ աշխատանք ունեն։

«Կարող են հանգիստ պատասխանեն, ոչինչ էլ չլինի, քանի որ այս իշխանությունների համար հայ-ռուսական հարաբերությունները զրոյական արժեք ունեն։ Իրենք անուն չեն տալիս, կարող են ասել, Ռուսաստանը հանձնարարականներ ունի։ Կարող են ավելի լուրջ խնդիրներ լինել, հնարավոր է՝ Ռուսաստանը պարտադրի Հայաստան ուղարկել Հայաստանի դեսպանին։ Հայաստանը չի զիջելու, ինքը կասի, ես անուն չեմ տվել։ Երեկ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչն ասաց՝ մենք չենք գուշակելու, սպասելու ենք պատասխանի, թե  ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը։ Հայաստանի իշխանությունները հաշվի չառան դա, հիմա երկրորդ քայլն է գնում։ Սա միջազգային դիվանագիտության մեջ կոչվում է հստակ ուղերձ, բողոքի նոտա»,-ասաց Արմեն Բադալյանը։

Panorama.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չբացառեց, որ Մոսկվա դեսպանի կանչելը կարող է պայմանավորված լինել Մինսկում Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոյի կատարած հայտարարության հետ։

Վերջինը երեկ  հայտարարել էր, որ Կովկասի վերաբերյալ շատ հետաքրքիր առաջարկություն ունի Վ. Պուտինին, որն արդեն քննարկել է Ադրբեջանում։

«Հստակ չեմ կարող ասել, սպասելի՞ էր դեսպանին Մոսկվա կանչելը, թե՞ ոչ, քանի որ շատ գործընթացներ կատարվում են կուլիսների հետևում։ Բայց սա կարելի է կապել Լուկաշենկոյի արած հայտարարության հետ, որն ասել էր, շատ հետաքրքիր առաջարկություն ունի Կովկասի վերաբերյալ, որն արդեն քննարկել է Ալիևի հետ հանդիպմանը։ Սա պատահական հայտարարություն չէ, Հայաստանի հարցով քաղաքականություն է  փոխվում, և կարող են ինչ-որ որոշում կայացվել»,-ասաց նա։

Դանիելյանի խոսքով, եթե դա կապ ունի դեսպանի՝ Մոկսվա կանչելու հետ, ապա նշանակում է, կարող են լուրջ շրջադարձներ լինել։

«Հնարավոր նոր զարգացումները լինելու են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Թե ինչ զարգացումներ կլինեն, չեմ կարող ասել, բայց դա վերաբերում է Կովկասի նկատմամբ իրենց վարած քաղաքականությանը, որի վերաբերյալ հնարավոր են լուրջ որոշումներ»,-ասաց նա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշում է՝ որպես կանոն, դիվանագիտական նման քայլ արվում է, երբ երկու երկրների հարաբերությունները վատթարացնող ինչ-որ հանգամանք է ի հայտ գալիս, կամ էլ՝ քաղաքականության էական խմբագրումների անհրաժեշտություն է առաջանում:



«Իմ սուբյեկտիվ կարծիքով, Կոպիրպինը Մոսկվա է կանչվել ԱԺ-ում Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների հետ կապված, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երկու երկրների մասնակցությանը 44-օրյա պատերազմին: Չի բացառվում, իհարկե, որ Մոսկվայում կանխատեսում են ստացումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ստատուս-քվոյի հնարավոր փոփոխության հեռանկարով ու «առաջին ձեքից» տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն»,-նշում է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}