Ինչու են Հայաստանում ավելացել արատով ծնված արագիլները. մասնագետի պարզաբանումը
Չվող թռչուն համարվող արագիլներն արդեն տասը տարուց ավելի է չեն հեռանում Հայաստանից, ձմռանը չեն չվում Աֆրիկյան և միջինասիական տաք երկրներ։
Կարելի է ասել, որ արագիլն արդեն չվող թռչուն չէ։
Panorama.am-ի հետ զրույցում թռչնաբան Կարեն Աղաբաբյանն արագիլների չչվելու հիմնական պատճատը նշեց կերը։
«Թռչուններից շատերն այդպես են, եթե իրենք կարողանում են հայթայթել կերը, ապա իրենք կարողանում են ապահովել ջերմամեկուսացումը։ Բազմաթիվ աղբավայրերը, թռչնաբուծարանները, որոնք թափոնները մոտ տեղ են լցնում, այդ ամենը ձմեռվա շրջանում հանդիսանում է կեր արագիլների համար»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ դրանից կարելի է ենթադրել, որ աղբը շատացել է Հայաստանում, նա ասաց. «Այո։ Ինչն իրականում շատ վատ է, արագիլների համար էլ է վատ։ Որովհետև երբ որ իրենք չեն չվում, երիտասարդ թռչունները չեն ցրվում։ Իսկ երբ որ երիտասարդ թռչունները չեն ցրվում, մեծանում է միջազգակցական խաչասերման հավականությունը։ Դրա համար վերջին 10 տարիներին գնալով մեզ մոտ շատանում են դեֆեկտավոր արագիլները՝ ծուռ ոտք, ծուռ թև։ Մարդիկ գտնում են դաշտերում, ասում են՝ եկեք փրկենք։ Բայց ինչպես փրկենք, եթե գենետիկական արատ է»։
Որպես խնդիր լուծում թռչնաբանը տեսնում է աղբի կառավարումը. «Եթե կեր չգտնեն, կչվեն։ Այդ դեպքում իրենց մնալը կապված կլինի միայն կլիմային փոփոխության հետ, այսինքն բաց ջրային տարածքների և այլն, բայց դա անհամեմատ ավելի քիչ է, քան աղբի պատճառով արագիլների մնալը Հայաստանում»։
Հիշեցնենք, որ 4-5 տարի առաջ գարնան և ամռան ամիսներին Արարատյան դաշտում շատ էինք հանդիպում աղտոտված արագիլներ, ինչի հետևանքով նաև սատկել էին թռչունները։ Արագիլների վրա հայտնաբերվում էին յուղային շերտ։
Կարեն Աղաբաբյանն ասաց, որ 2022-ից, երբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսեց այն ձկնբուծարանների ու արտադրամասերի ստուգումները, որոնք յուղային թափոնները լցվում էին Արարատյան դաշտի տարբեր վայրերը և որոնց մոտ հիմնականում հայտաբերվում էին աղտոտված արագիլները, դեպքերը կեսով ավելի նվազել են։
«Վարչական գործեր էին հարուցվել։ Պլանավորում ենք շարունակել ստուգումները»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
- Արենի համայնքում սպիտակ արագիլներն ավելացել են
- Ահազանգ. Դաշտավան գյուղում մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ կան
- Արագիլներին սպիտակեցնել դեռ չի հաջողվում
- Սպիտակ արագիլները կրկին աղտոտվում են․ ո՞րն է աղտոտման պատճառը
- Արարատի մարզում արագիլների գրեթե 60 տոկոսն աղտոտված է
- Արարատում արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցից
- Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն
- Ըստ տեսչական մարմնի՝ Արմավիրի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
- Կարմիրգրքյան վիրավոր սև արագիլը վերադարձվել է բնություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան