Արցախի ՄԻՊ. Արցախցի երեք քաղաքապետերի դեմ քրեական վարույթները քաղաքական ենթատեքստ ունեն
«Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է»,-պնդում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա հարց է հնչեցնում՝ արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:
«Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել:
Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ ՀՀ իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից»,-ընդգծում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը
- ՔԿ-ն՝ Մարտակերտի քաղաքապետին առաջադրված մեղադրանքի մասին
- Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին
- Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան