«Ժողովուրդ». Այս տարվա առաջին եռամսյակում Հայ առաքելական եկեղեցին 147 մլն դրամ հարկ է վճարել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին երկրի թիվ 1 ամբիոնից հայտարարություն-սպառնալիք հնչեցրեց. «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»։
«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»:
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի հայտ բերեց:
Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։ Եվ այսպես՝ պատերազմի և քովիդի դաժան տարվա ընթացքում Եկեղեցին վճարել է 378 մլն դրամ հարկ:
2021 թվականին՝ 403 մլն դրամ
2022 թվականին՝ 450 մլն դրամ
2023 թվականին՝ 435 մլն դրամ
Այս տարին դեռ չի ավարտվել. միայն կան 2024-ի 1-ին եռամսյակի տվյալները: Այս տարվա 3 ամիսների ընթացքում Հայ առաքելական եկեղեցին 147 մլն դրամ հարկ է վճարել. սա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանը ստում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը վերջին շաբաթներին փորձում է պահել թիմի միասնականությունը, որ ճոճվող նավը չխորտակվի
- «Փաստ». Երբ դրական ակնկալիքը թվում է անհնարին, չի կարելի հանձնվել, պարզապես պետք է պայքարել ու հասնել արդյունքի
- «Ժողովուրդ». Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա մինուս 1» սկզբունքով
- «Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում հատկապես մայիսի 27-ին, 28-ին
- «Փաստ». Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին հանրության մեջ առկա բևեռացումը խորացնելու, թշնամանք ու ատելություն սերմանելու համար
- «Ժողովուրդ». Ոչ մի մասնավոր ընկերություն մեծ քանակի աջակցություն չի ստացել պետությունից, որքան «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը
- «Հրապարակ». Կառավարության շենքը կամաց դառնում է անառիկ ամրոց` մերօրյա «Ալկատրաս»
- «Փաստ». Հայաստանի շուրջ ստեղծված վիճակը Փաշինյանի արկածախնդրության, ինչպես նաև Արևմուտքի շանտաժի և սպառնալիքների համադրության արդյունք
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը 2023 թ.-ին ձեռք է բերել 25 մլն դրամ արժողությամբ բնակարան
- «Հրապարակ». Կանչում են ինստրուկտաժի՝ որոշել են Հայաստանում տարվող քաղաքականությունը փոխել