Քաղաքական 15:27 25/05/2024 Տարածաշրջան

Ոչ թե թուրքական, այլ իրանական անօդաչու թռչող սարքերն են տեղորոշել ավիավթարի ճշգրիտ վայրը․ իրանագետ

Իրանում տեղի ունեցած ավիավթարը, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները, լուրջ նախաքննության առիթ է։ Մինչև այժմ հնչած պաշտոնական վարկածը՝ վատ եղանակային պայմաններն են։ Իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը, որը ողբերգության օրերին գտվում էր Իրանում, Panorama.am-ի հետ զրույցում  կիսվեց իրանական հանրության շրջանում առկա տրամադրություններով և շրջանառվող վարկածներով։ 

«Այդ օրերին Իրանում էի և բանախոսություն ունեցա՝ Գրավոր ժառանգության գիտահետազոտական կենտրում։ Ես ուզում եմ կարճ ներկայացնել՝ Իրանի հասարակության շրջանում տեղի ունեցող տրամադրությունները։ Պետք է ընդգծեմ, որ իրանցիները շատ արագ համախմբվում են և կազմակերպվածություն ցուցաբերում՝ վտանգի դեպքում։ Ես այն նախ կապում եմ Իրանի առաջնորդ Ալի Խամենեի որդեգրած քաղաքակության և ժողովրդի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի հետ, որովհետև նա, հաշված ժամերի ընթացքում, անմիջապես հայտարարություն տարածեց ու ժողովրդին պատրաստեց՝ ցանկած ելքով զարգացումներին։  Նա ընդգծեց, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ երկրում որևէ խաթարում տեղի չի ունենա։ Երբ հայտնի դարձավ, որ բոլորը զոհվել են նրանց հայտարարեցին «շուհադա-յի խիդմաթ», որը նշանակում է «ծառայության նահատակներ», այսինքն՝ «մարտիրոսված՝ ժողովրդին ծառայելու համար»։ Էբրահիմ Ռայիսիի համար օգտագործում էին «խադեմ ալ-Ռեզա»  պատվանունը, որը բառացի նշանակում է ՝ Ռեզայի ծառա։ Մինչ նախագահի պաշտոնում ընտրվելը Ռայիսին եղել է «Ասթան-ե Ղոդս-ե Ռազավի» կազմակերպության նախագահը, որի մեջ մտնում է նաև Մաշհադում գտնվող շիայական ութերորդ իմամ Ռեզայի մզկիթը, սրբատեղին, որտեղ հուղարկավորեցին նաև Ռայիսիին»,- ասաց իրանագետը։

Հասմիկ Կիրակոսյանը հատկանշական համարեց այն, որ  վտանգի դեպքում իրանցիները բավականին կազմակերպված համախմբվեցին։

«Նրանք չէին շեղվում այն կանոններից, որոնք հայտարարված էին երկրում։ Թեև իրանցիները սպասում էին նախաքննության ավարտին, որպեսզի պարզ դառնա,թե ինչ է տեղի ունեցել իրենց երկրի ղեկավարի հետ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ուղղաթիռի վթարի հետ կապված պաշտոնական նախնական վարկած կա, սակյան  իրանագետի փոխանցմամբ, իրանցիների շրջանում ևս շրջանառվում էին վարկածներ։

«Իրանցիները շատ զգուշավոր են և երբեք «առաջ չեն ընկնում»։ Փորձում են լինել զուսպ և հանգիստ նայել խնդիրներին։ Գիտական շրջանակներում, որոնց հետ ես զրուցում էի, բոլորը նախ ափսոսանք էին հայտնում կատարվածի վերաբերյալ, այնուհետև նշում՝  վատ եղանակի պատճառով կարող էր ուղղաթիռը վթարի ենթարկվել։ Հիմնական վարկածը սա էր և մտածված կերպով սպասում էին նախաքննությանը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին և Իրանի հետ հարաբերությունների հնարավոր զարգացումներին, ապա Հասմիկ Կիրակոսյանի կարծիքով՝ էական փոփոխություններ չեն սպասվում, քանի դեռ նախաքննությունը շարունակվում է։

«Ես ուզում եմ մեկ կարևոր հանգամանքի անդրադառնալ։ Տարածաշրջանի երկրներից Թուրքիան այս ողբերգական դեպքից նույնիսկ սկսեց օգուտներ քաղել ՝ իրենց ռազմահետախուզական հնարավորություններն ի ցույց դնելու և գովազդելու համար։ Հայտնի է, որ իրանական կողմը դիմել էր թուրքական կողմին՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ տեղորոշելու ավիավթարի վայրը։  Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ թուրքական անօդաչու թռչող սարքն է տեղորոշել դեպքի վայրը։ Ասես օգտվում էին առիթից՝ գովազդելու իրենց ռազմահետախուզական հնարավորությունները։ Իրանական ԶԼՄ-ներն անմիջապես արձագանքեցին և մանրամասն քարտեզներով ներկայացրեցին, որ թուրքական սարքը սխալ էր տեղորոշել դեպքի վայրը։ Ավիավթարի վայրից 7կմ հեռու էր տեղորոշել։ Ճշգրիտ վայրը տեղորոշել են իրանական անօդաչու, հետախուզական սարքերը»,- նշեց Կիրակոսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա իրանագետի խոսքով՝  որևէ բացասական ընթացք չի կանխատեսվում։

«Իրանի առաջնորդի կողմից հնչել են հայտարարություններ, որոնց պետք է զգուշորեն վերաբերել։ Ըստ այդմ՝ հարաբերությունների բնական ընթացքը չի խաթարվելու։Կարծում եմ՝ իրանական կողմը հավատարիմ է մնալու բռնած ուղուն և Հայաստանի հետ հարաբերությունները չեն խաթարվելու»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա իրանագետը նկատեց, որ իրանական կողմը չի շտապում որևէ հայտարարություն անելու կամ դիրքորոշում հայտնելու։ Նրանք սպասում են նախաքննության ավարտին, որն իրականացվում է բազմաշերտ։

Մնում է սպասել զարգացումներին, թեև Կիրակոսյանը նկատեց, որ Իրանը վերջին շրջանում փորձում էր լավացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Հարցազրույցն ավելի մանրամասն կարող եք լսել հղմամբ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}