Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը
Իրավապաշտան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։
«Այս պահին այցելում են Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Նախօրեին, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Այսօր ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։
Ռ.Մելիքյանը գրել է. «Պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած՝ Արևմտյան Հայաստանի որևէ համայնքապետի Ֆրանսիայի, Հունաստանի, արաբական երկրների կամ որևէ այլ օտար երկրի քննիչները, դատախազները ձերբակալեն կամ հետապնդեն՝ համայնքապատկան գույքին վերաբերող հարցերով։ Ոչ մեկի մտքով իսկ նման բան չի անցել։
Իսկ Հայաստանում նման երկու դեպք արդեն առկա է։ Ասկերանի քաղաքապետից հետո ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետը։
Եվ այդ պատվերի տակ մտնողներն ունեն հայի անուն-ազգանուն։ Եվ այդ պատվերի տակ մտնելը լինելու է անջնջելի խարան այդ անուն-ազգանունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն՝ Մարտակերտի քաղաքապետին առաջադրված մեղադրանքի մասին
- Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին
- Նիկոլի քննչականը Ասկերանի քաղաքապետին մեղադրում է Արցախին գույքային վնաս պատճառելու մեջ. Իրավաբան
- Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
- Ակնհայտ քաղաքական պատճառով ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը․ Իրավապաշտպան