Բագրատ Սրբազան. Ես մտածում եմ՝ Նիկոլ Փաշինյանին վախից բան չպատահի
«Վախերեն են։ Մարդը վախեցած է։ Եվ դեռ շատ ավելի է վախենալու։ Ես մտածում եմ, որ վախից բան չպատահի»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով արցախցի քաղաքապետերի դեմ հարուցված վարույթներին ու հետապնդումներին։
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումներն արտահայտվում են այս կերպ։
«Հալածում են մարդկանց, ռեպրեսիաների ենթարկում, որ վաղը մարդիկ չգան հանրահավաքին։ Նաև գործարարներին են հալածում։ Այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, խուզարկություններ են արել, ու ձերբակալել են Հայկ Շահնազարյանին, որն անթաքույց միշտ ինձ հետ է եղել, տարիներով Արցախինէ օգնել, բարեգործություններ է արել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։