Ախալքալաքցի շրջանավարտները նախընտրում են վրացական բուհերը
Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվում է ուսումնական տարին: Jnews-ը տեղեկություն է հավաքել Ախալքալաք քաղաքի դպրոցներից՝ պարզելու, թե ուր են ցանկանում ընդունվել ախալքալաքցի շրջանավարտները:
Ըստ ստացված տվյալների՝ թվերը բաշխվել են հետևյալ կերպ.
Թիվ 1 հանրային (Թումանյանի անվան) դպրոցն այս տարի ունի 40 շրջանավարտ, որոնցից 18-ը դիմել են Վրաստանի բուհեր, 5-ը՝ Հայաստանի, 3-ը՝ ռուսական։
Թիվ 2 հանրային դպրոցը (ռուսաց) ունի 30 շրջանավարտ, որոնցից 8-ը դիմելու են Վրաստանի, 15-ը՝ Հայաստանի, 3-ը՝ Ռուսաստանի բուհեր։
Թիվ 3 հանրային (Ճավճավաձեի անվան) դպրոցն ունի 14 շրջանավարտ, որոնցից 12-ը դիմում են Վրաստանի բուհեր։
Թիվ 4 հանրային (Դեմիրճյանի անվան) դպրոցն այս տարի ավարտում է 42 աշակերտ, որից 20-ը դիմում են Վրաստանի բուհեր, 7-ը՝ Հայաստանի։
Թիվ 5 դպրոցը (նախկին գիշերօթիկ) ունի 12 շրջանավարտ։ Նրանցից 8-ը դիմում են Վրաստանի, իսկ 4-ը՝ Հայաստանի բուհեր։
Այսպիսով, Ախալքալաք քաղաքում ընդհանուր առմամբ 138 շրջանավարտ կա։ Նրանցից 66 շրջանավարտ դիմում է Վրաստանի բուհեր, 31 շրջանավարտ՝ Հայաստանի, իսկ 6 շրջանավարտ՝ Ռուսաստանի։ Հետևաբար, շրջանավարտների համար ուսումը շարունակելու ամենապահանջված ուղղությունը դա Վրաստանն է։ Այս միտումը Ախալքալաքում նկատվում է արդեն մի քանի տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան