Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Economist-ին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքը մտադիր չէ զորքեր մտցնել Ուկրաինա։
«Մենք Ուկրաինային տրամադրում ենք զենք, զինամթերք, բայց ՆԱՏՕ-ի տարածքից ուղղակիորեն չենք մասնակցի մարտական գործողություններին Ուկրաինայի երկնքում կամ ցամաքում... Մենք մտադիր չենք ՆԱՏՕ-ի ցամաքային ուժեր ուղարկել Ուկրաինա»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, հրատարակությունը մեջբերում է Ստոլտենբերգի խոսքերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքի նպատակը «երկակի էր»՝ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ թույլ չտալ, որ ՆԱՏՕ-ն ներքաշվի «լայնամասշտաբ հակամարտության մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին