Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականի ճամբար կժամանի Ճապոնիայից
Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականի ճամբար կժամանի Ճապոնիայից
«Ռեալ Սոսյեդադի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը sport-express.ru-ին մեկնաբանել է Բելառուսի դեմ ընկերական խաղի Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմում խաղացողի ընդգրկումը։
Ցանկացած մարդ հաճույքով է գնում ազգային հավաքական։ Զախարյանն այս տարի արդեն այցելել է հավաքական և այնտեղ ամեն ինչ գիտի։ Ե՞րբ է նա միանալու ազգային հավաքականին։ «Ռեալ Սոսյեդադը» շաբաթ օրը կանցկացնի իր վերջին հանդիպումը Իսպանիայի առաջնությունում։ Հետո թիմը կգնաէ Ճապոնիա, որտեղ նրանք ունեն եռօրյա շրջագայություն, իսկ Ճապոնիայից Արսենը կգնա Մոսկվա»,- ասել է Գոլուբինը:
Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Մինսկի «Դինամո» մարզադաշտում։
2023/24 մրցաշրջանում 20-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Զախարյանը խոսել է իր հայ լինելու մասին
- Սիմոնյան. Պետք չէ քննադատել Արսեն Զախարյանին Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշման համար
- Ինչն է զարմացրել Արսեն Զախարյանին Իսպանիայում
- Արսեն Զախարյանը դեբյուտային գոլից հետո իսպաներենով դիմել է իր երկրպագուներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան